News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

2014-ին Հայաստանի պետական պարտքը նվազել է 20,3 տոկոսով: Այս մասին ասվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի մակրոտնտեսական ցուցանիշների բաժնում: Զեկույցի վերաբերյալ լսումները ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են այսօր՝ մայիսի 25-ին:

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1,797.9 մլրդ դրամ (3,785.2 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 39.7%-ը` 2013 թվականի 1,581.6 մլրդ դրամի (3,899.1 մլն ԱՄՆ դոլարի) եւ 37.0%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 3,345.3 մլն ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, շուրջ 440.0 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:

Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 266.0 մլն ԱՄՆ դոլար, որից 162.7 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության եւ 103.3 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով: Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 8.1%, նախորդ տարվա 14.5%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ` 9.7%, նախորդ տարվա 15.5%- ի դիմաց:

2014 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշը (ԶՆԱ) նվազել է` 2013 թվականի 3740.8 մլն ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 2981.4 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականին ՀՀ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի (ԶՆԱ) հաշվարկման մեթոդաբանությունը փոփոխվել է ԱՄՀ-ի հետ գործող ծրագրին համապատասխան, եւ որպես զեղչման տոկոսադրույք է կիրառվել 5% դրույքաչափը:

Նվազել է նաեւ ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2013 թվականի 35.9%-ի դիմաց կազմելով 27.4%, ինչպես նաեւ ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2013 թվականի 136.8%-ից հասնելով 90.5%-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ