News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բաքվի վերաքննիչ դատարանը  բողոք է ստացել ընդդիմադիր «Իրական Ադրբեջան»  թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւից՝ Առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է 1news.az լրատվական գործակալությունը։

Մոտ ժամանակներս Ֆաթուլաեւի բողոքը կուղարկվի դատավորներից մեկի քննությանը։

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Բաքվի քաղաքային դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել թմրանյութեր պահելու համար եւ նրան դատապարտել է եւս 2 տարվա ազատազրկման։ Ֆաթուլաեւի կարծիքով, իշխանությունները իրեն հետապնդում են մասնագիտական գործունեության պատճառով։ «Իրական Ադրբեջանի» խմբագիրը 2007 թվականին 2 անգամ դատվել է զրպարտելու, սպառնալիքներ տարածելու, ահաբեկչությամբ զբաղվելու եւ մի շարք այլ հանցագործությունների համար։ Ընդհանուր հաշվով նրան դատապարտել են 8 ,5 տարվա ազատազրկման։ Այս տարվա ապրիլին Ստրասբուրգի դատարանը հաստատել է, որ ոտնահրավել են Ֆաթուլաեւի  իրավունքները, եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները համաձայն չեն Եվրոպական դատարանի որոշման հետ եւ մտադիր են սահմանված ժամանակահատվածում դիմել Վերաքննիչ դատարան։ «Միջազգային համաներում» կազմակերպությունը Ֆաթուլաեւին ճանաչել է «Խղճի գերի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ