Թունիսի մայրաքաղաք Թունիսում ռազմաբազայի զինծառայողը կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով զինված ուժերի եւ անվտանգության ոլորտի աղբյուրները։
Հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ գնդապետ, եւս 8 զինվորական վիրավորվել է։ Կրակ բաց արած զինվորը սպանվել է։
Կատարվածի պատճառները պարզվում են։ Հրաձգության պատճառով տարհանվել են մոտակա դպրոցի աշակերտները եւ անձնակազմը։