News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևի մայրը պնդում է, որ իր որդին դեպքի հետ առնչություն չունի: NEWS.am-ի հետ զրույցում կալանավորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը ասաց, որ իրավապահներն իր որդուն ծեծի են ենթարկել եւ ստիպել են այդ գործը «վիզ վերցնել»: Անահիտ Հարությունյանը պահանջում է աշխատանքից ազատել եւ քրեական պատասխանատվության ենթարկել իրավապահներ Արման Գալստյանին, Տարոն Թադեւոսյան, Արման Գալստյան, ներկայիս փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանին, որոնք, նրա խոսքով, իր որդու վրա են բարդել գործը։

«Որդուս ծեծի են ենթարկել, ստիպել են, որ փաստաթղթեր ստորագրի, ասել են՝ էդ գործը վիզ վերցրու, բայց ու՞մ արած գործը վիզ վերցնի Կարենը: Կարենին ասել են, որ եթե դատաբժիշկ եկավ, ասես, որ մենք քեզ ծեծել ենք, քո համար լավ չի լինի, ուրիշ գործեր կսարքենք գլխիդ։ Անօրինական աշխատանքի վայրից ձերբակալել են, անօրինական տարել, բերդ են հասցրել»,-ասաց Անահիտ Հարությունյանը:

Մեզ հետ զրույցում փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը հերքեց Կարենին ծեծի ենթարկելու մեղադրանքը։ Հարցին, թե ինչու է հրաժարվում Կունգուրցևի պահանջով վերջինս հետ առերեսվել, փոխոստիկանապետը պատասխանեց, որ «ինքը ոչ թե հրաժարվում է, կամ ինչ-որ բան», այլ դա նախաքննության մարմնի՝ ՀՔԾ ղեկավարի որոշումն է՝ իրեն չհրավիրել առերեսման:

Նշենք, որ ամբաստանյալի պաշտպանի կողմից Դավիթ Հովակիմյանի մահվան անմիջական պատճառի հետ կապված առաջ է քաշվել նաև վիրահատող բժշկի մեղավորության հարցը: Նախաքննության ընթացքում նշանակված հանձնաժողովային և կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում պարզվել է,ո ր անչափահասի մահը կապված է նաեւ բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետ, ինչից հետո Կունգորցեւին առաջադրված սպանության մեղադրանքը վերաորակվել է սպանության փորձի։

Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 39 տարվա մասնագիտական փորձ ունեցող 61-ամյա բժիշկ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել անչափահասի մահվան մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման ՝ միաժամանակ երկու տարով զրկվելով բժշկական գործունեութամբ զբաղվելու իրավունքից։

Սպանված անչափահասի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ բժշկի մասով առանձնացված գործով, իր տպավորությամբ, բացահայտված է օբյեկտիվ ճշմարտությունը, մինչդեռ նույնը չի կարող ասել գործով հիմնական մեղադրյալ Կարեն Կունգուրցևի մասին, որի մեղքը, ըստ նրա, մինչեւ այս պահը չի հիմնավորվել: Հիշեցնենք, որ սպանությունից անմիջապես հետո Վանաձորում լուրեր տարածվեցին, որ իրականում հանցագործություն կատարողն այլ մարդ է՝ ԱԱԾ պաշտոնյայի որդի, ինչը, սակայն, նախաքննական մարմնի կողմից որպես վարկած չդիտարկվեց։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
Ամենաշատ