News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու վերաբերյալ, արդյոք փարատվել են այդ մտահոգությունները, Հարությունյանը պատասխանել է. «Ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր մտահոգությունները՝ կարծում եմ ճիշտ չի լինի, այնուամենայնիվ, մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է, սակայն ամենակարեւոր հարցը նա է, թե կհաջողվի՞ արդյոք պատշաճ հակակշիռները, զսպումները ապահովել, մյուս կողմից որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը եւ ինչ լեգիտիմության աստիճան պետք է ունենա այն անձը կամ այն մարմինը, որը այդ որոշումներն է կայացնում»:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ վստահ չէ, որ բոլոր ուժերը կպաշտպանեն այդ մոդելը, իշխանությունները փորձում են աշխատել բոլոր ուժերի հետ եւ շուտով կսկսեն քաղաքական ուժերի հետ հանդիպումները:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ծնված տարբերակը կդրվի հանրաքվեի, նա պատասխանել է. «Չէի ցանկանա նախապես ինչ-որ բան ասել, աշխատանքը ցույց կտա, Եզոպոսի պատմությունն է, կքայլենք կերեւա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ