Մայիսի 25-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Հերացու եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: