News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պարալլելս Ֆիլմ կինոընկերության, ռեժիսոր Մարինե Զաքարյանի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ընդգրկվել է Բուխարեստում անցկացվող Film Teep Համատեղ Արտադրության և Կինոնախագծերի Զարգացման ծրագրի 13 հաղթող կինոնախագծերի ցանկում:

Film Teep-ը 5-օրյա ինտենսիվ թրեյնինգ-ծրագիր է, որն անցկացվում է Ռումինիայի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ, Եվրոպական Կինոփառատոնի (Ռումինիա), Մանհեյմի (Գերմանիա) և Թրիեստայի (Իտալիա) կինոփառատոններին կից անցկացվող Mannheim Meeting Place և When East Meets West գործարար պլատֆորմների աջակցությամբ: Film Teep-ի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր ընտրված կինոնախագծերի զարգացման, ֆինանսավորման և տարածման համար, նպաստել Արևելյան Եվրոպայում կինոմասնագիտական ցանցի ձևավորմանը, խթանել Եվրոմիության անդամ և ոչ անդամ երկրների կինոպրոֆեսիոնալների համագործակցությանը: Այս տարի Film Teep-ի ընտրական հանձնաժողովը ընտրել է 13 կինոնախագիծ, 10 երկրներից, որոնց թվում են Հայաստանը, Իրանը, ԱՄՆ, Ռումինիան, Վրաստանը, Ռուսաստանը, Մակեդոնիան, Լիտվան, Իտալիան և Թուրքիան: Ծրագիրն անցկացվելու է Հունիսի 23ից-29ը, Բուխարեստում:

Մարինե Զաքարյանի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմը 2005ին հիմնադրված Պարալլելս Ֆիլմ կինոընկերության 4րդ լիամետրաժ կինոնախագիծն է՝ ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ (2009), ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ (2014) և ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ (նկարահանումների մեջ) ֆիլմերից հետո: Ֆիլմը` 1900ականներին Հայաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած, մի ընտանիքի պատմություն է, էպիկական դրամա, որի գործողությունները ձգվում են մոտ 3 տասնամյակ: Ֆիլմի հիմքում ռեժիսորի տատիկի հուշերն են: Ֆիլմը համատեղ արտադրություն է Բուլղարիայի և Ռումինիայի հետ: Սցենարի հեղինակներն են Մարինե Զաքարյանը և Հովհաննես Գալստյանը: Պրոդյուսերնեն են Րաֆֆի Նիզիբլյանը, Կարեն Ծատուրյանը և Հովհաննես Գալստյանը: Օպերատորը` Միհրան Ստեփանյանը: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2016ի գարնանը: Ֆիլմը էկրան կբարձրանա 2017ին:

«Երբ ես պատմում էի այս պատմությունը իմ ընկերներին, առաջին ազդեցությունը լինում էր զարմանքը` միթե այսպիսի կրքեր են ունեցել մեր մեծ տատերն ու պապերը այդ հին ժամանակներում: Կրքերն իսկապես հզոր են: Ես ուզում եմ ներկայացնել մեր նախնիններին ուժեղ և անպաշտպան, հնազանդ և ընդվզող, նրանց սերը, ցավը և կիրքը: Այս ֆիլմը պետք է փոխի մեր կարծրատիպերը նրանց մասին»... ասում է ֆիլմի ռեժիսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ