News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ մայիսի 26-ին, աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` ծանոթանալու Հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների խնդիրներին եւ տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այս այցով մեկնարկել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մարզային այցելությունների շարքը. նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ հանրապետության բոլոր մարզերում:

Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շրջայց է կատարել Մասիսի, Վեդու բաժանմունքներում եւ տեղում ծանոթացել ծառայողների աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Այնուհետեւ մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետը, բաժանմունքների ղեկավարները եւ հարկադիր կատարողները Ծառայության ղեկավարին են ներկայացրել մի շարք խնդիրներ եւ առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկներ են հնչել նաեւ օրենսդրական  փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության խնդրի լուծման նպատակով շարունակվում են ներդրվել  արդի տեղեկատվական տեխնոլոգիական լուծումներ, մասնավորապես՝ ավարտական թեստավորման փուլում են գտնվում էլեկտրոնային վճարման համակարգերի համակցման աշխատանքերը:

 «Ծառայության հաջորդ քայլը կլինի այն, որ մարզերում գործող քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակները այսուհետ կոչված կլինեն ոչ միայն ըստ հարուցված կատարողական վարույթների եւ վարչական տույժերի վճարումների կատարմանը, այլեւ քաղաքացիները հնարավորություն կունենան գրասենյակում ստանալ մասնագիտացված խորհրդատվություն եւ աջակցություն»,- իր խոսքում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Միհրան Պողոսյանը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինեն առավել նախաձեռնող եւ հետեւողական: 

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Տպել
Ամենաշատ