News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հունիսի 4-ին Մարսելի 9-րդ եւ 10-րդ շրջանների քաղաքապետարանում միջոցառում է նախանշված՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնակցությամբ: Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը:

Ձեռնարկման ընթացքում Մարսելի «Արարատ» երգչախումբը կբացի քաղաքապետարանի շենքի նախշազարդ ճակատամասը: Բացի այդ, կկայանա խաղաղության, հույսի եւ երկարակեցության խորհրդանիշի՝ «Հարյուրամյակի ձիթենու»՝ բացման արարողությունը: Այն կանցկացնեն Շառլ Ազնավուրն ու Մարսելի 9-րդ եւ 10-րդ շրջանների քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ