News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակության միջեւ:

Պատվիրակության կազմում էին` «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախագահ Դոն Գրանթհամը, ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի զարգացող շուկաների գծով գլխավեր մենեջեր Պիլար Տոռեսը, ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գլխամասային գրասենյակի անվտանգության գծով ղեկավար Դանիել Գրաբսկին եւ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին` վերջին 10 տարիներին Հայաստանում ընկերության ակտիվ գործունեության համար եւ հույս հայտնել, որ ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: 

Դոն Գրանթհամն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության ու Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերին աջակցության համար, եւ տեղեկացրել, որ ընկերությունը մտադիր է առաջիկայում Հայաստանում իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր` ՀՀ կառավարության հետ հաստատելով երկարաժամկետ համագործակցություն կրթության, անվտանգության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, նորարարության ոլորտներում:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ եւ շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով եւ գիտելիքներով: Նախարարի համոզմամբ, թվարկվածը կարեւոր նախադրյալ է վերազգային ընկերությունների կողմից Հայաստանում ներկայացուցչություններ հիմնելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ Հայաստանում առկա է մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Զրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են մայիսի 26-ին ՀՀ կառավարությունում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրման կարեւորությանը: Նշվել է, որ փաստաթղթերի փաթեթի ստորագրման արդյունքում նախատեսվում է Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով «ամպային» եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, կրթական եւ անվտանգության ոլորտներում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ինչն էապես կնպաստի տարածաշրջանում Հայաստանի` որպես նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող եւ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի, վարկանիշի բարձրացմանը։

Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողական է վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության եւ ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ