Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը մայիսի 26-ին մեկնել է Ռուսաստան, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Այցի նպատակն է մայիսի 27-ին Սոչիում մասնակցել ԱՊՀ ԶՈւ գլխավոր շտաբների ղեկավարների նիստին, որի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան այլ երկրների պատվիրակությունների հետ քննարկելու է պաշտպանական ոլորտի համագործակցության հարցերը։