News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ «Արեւելյան  գործընկերության» Ռիգայի  գագաթնաժողովը մթագնում էր այն հարցը, թե ԵՄ-ն այդ ծրագրի շրջանակներում ինչ քաղաքականություն պետք է որդեգրի Ռուսաստանի հանդեպ։ Այս մասին Der Standard ավստրիական պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է սյունակագիր Պաուլ Լենդվալը։

«Սոցիոլոգ Մաքս Վեբերը առաջ է քաշում  «դեւերի հետ խաղերի» գաղափարը, որը ենթադրում է, որ քաղաքականություն վարող անձը մատնանշում է քաղաքական լուծումներ կայացնելու կարողությունը՝ որպես նախնական իրավիճակի եւ դրա հետեւանքների  գնահատման միակ միջոց։ Դա արդիական է նաեւ 2009թ. ծնված «Արեւելյան գործընկերության» նախնական իրավիճակի եւ այսօր դրա հետեւանքների  գնահատման դեպքում»,- գրում է հեղինակը։

Ըստ հոդվածագրի՝ այս գործընթացում բեկումնային դարձավ 2013թ. նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ԵՄ ասոցացումից հրաժարվելու որոշումը, որը առաջ բերեց Մայդանի հայտնի դեպքերը, ինչը Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ սառցե նոր դարաշրջանի սկիզբ դարձավ։

Ռիգայում ԵՄ 28 անդամ երկրների եւ նախկին խորհրդային 6 երկրների միջեւ գագաթնաժողովը մթագնում էր այն հարցը, թե ինչ քաղաքականություն պետք է որգեդրի ԵՄ-ն Պուտինի Ռուսաստանի նկատմամբ. ճկուն չեզոքության քաղաքականություն, որը խուսափում է ցանկացած սրացումներից եւ արդեն փաստացի ամպուտացիայի ենթարկված Ուկրաինայում ու Ռուսաստանի ագրեսիվ հռետորաբանությունից  վախեցած Բալթյան երկրներում վճռորոշ գործողությունների դիմելուց։

«Գագաթնաժողովի բազմախոս կումյունիկեն կրում էր ընդհանուր կեղծավորության դրոշմը։ «Արեւելյան գործընկերությունը»  ԵՄ քաղաքականության ընդլայնման գործիք չէ, հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Իրականում 1.5 տարի առաջ Կիեւում տեղի ունեցած հեղափոխության էյֆորիայի ֆոնին ճիշտ հակառակը տեղի ունեցավ»,- կարծում է հեղինակը։

Սյունակագիրը նշում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը փորձում էր մխիթարել հիասթափված վրացիներին եւ ուկրաինացիներին՝ հայտարարելով, թե իրենց շուրջ ամեն բան փոխվել է, միայն իրենց մտադրություններն են նույնը մնացել։

«Բազմաչարչար «Արեւելյան գործընկերության»՝ նախկին խորհրդային 6 երկրներին Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս հանելու եւ այնտեղ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարությունը վերջին հաշվով չհաջողվեց իրականացնել։ Պուտինի հաղթական միավորներից հետո արժույթի եւ փախստականների հարցերով ծանրաբեռնված ԵՄ-ն կարող է միայն վնասը մեղմելու մասին հոգալ»,- եզրափակում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ