News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բազելի համալսարանի մասնագետները 30 մարդկանց շրջանում մի շարք փորձարկումներ են իրականացրել, որի ընթացքում մասնակիցները որոշ ժամանակ սնունդ չեն ընդունել։ Դրանից հետո գիտնականները նրանց խնդրել  են  գնահատել 20 տարբեր խորտիկների համային որակները, դրանց թվում՝ մաստակներ, աղի ձողիկներ, չիփսեր, շոկոլադ եւ այլն։ Դրանից հետո մասնակիցներին մոնիտորի էկրանի տարբեր մասերում խորտիկներ են ցույց տվել։

Կամավորները 2-րդ անգամ են ընտրել խորտիկները՝ հիշելով, թե դրանցից որ մեկը էկրանի որ մասում է եղել։ Փորձարկության ընթացքում գիտնականները ստուգել են նրանց ուղեղի ակտիվությունը, փոխանցում է Planet-today-ը։

Կամավորները ընտրել են այն խորտիկները, որոնք ավելի լավ են հիշել, անգամ, եթե դրանք գրավիչ չեն եղել։ 30 մարդուց բաղկացած խմբի մասնակիցների ընտրությունը հիմնված է եղել միայն նախնական գնահատականի վրա։

Գիտնականների խոսքով՝ ընտրությունը պայմանավորված է հիշողության կենտրոնով՝  հիպոկամպով։ Գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որի միջոցով պարզել են, թե ինչպես է հիշողությունը ազդում որոշում կայացնելու վրա. երբ մարդիկ ընտրություն են կատարում, հիպոկամպի եւ վենտրոմեդիալ ու պրեֆրոնտալ կեղեւի միջեւ ակտիվ կապ է նկատվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ