News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Հայաստանը չի լքել եւ նման մտադրություն չունի: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» էջում:

«Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը:

Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա եւ նման մտադրություն չունեմ:

Մտադրությունս մնում է նույնը՝ Հայաստանում պետք է ձեւավորվի հանրային մանդատ ունեցող եւ արդյունավետ գործող իշխանություն, վերանա քաղաքական մենաշնորհը, ստեղծվի քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ եւ իրականացվեն բարեփոխումներ։

Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական եւ այլն:

Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետեւություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի»,-գրել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ