News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստը նախագահող ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց նիստի մասնակիցներին՝ նշելով, որ քննարկվող հարցերը կնպաստեն ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությանը:

Խորհրդակցական մարմնի քննարկմանը ներկայացված առաջին հարցը ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծն էր:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Քաջիկ Քաբաբյանն իր զեկույցում ներկայացրեց առաջիկա երեք տարիների համար նախատեսվող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի մանրամասն նկարագրությունը:

Այսպիսով՝ 2016-ին կվերականգնվեն շուրջ 49 կմ ավտոճանապարհներ, 2017-ի համար նախատեսված է շուրջ 26 կմ, իսկ 2018թ. կհիմնանորոգվեն 22 կմ ավտոճանապարհներ: Հիմնանորգումների համար անհրաժեշտ ֆինանսավորումները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» նոր վարկային ծրագրով 2016-2019 թթ. ընթացքում կառուցման ենթակա շուրջ 155 կմ ճանապարհահատվածների նախագծման, տեխնիկական հսկողության, հիմնանորոգման եւ սպասարկման աշխատանքները:

Զեկույցի երկրորդ մասը վերաբերում էր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներին:

Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը անցյալ տարվա մարտից իրականացնում է այդ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման, ինչպես նաեւ նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին: Ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել Ասիական զարգացման բանկը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված բանակցային խումբը ֆինանսավորման նպատակով այս պահին քննարկումներ է տանում Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:

Գագիկ Բեգլարյանն անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածին նշեց, որ մամուլում անընդհատ հիշատակվող այս ճանապարհի այսօրվա վիճակը նախարարության կողմից աչքաթող չի արվել, այնտեղ իրականցվում են փոսալցման աշխատանքներ եւ նպատակահարմար չէ թեկուզ հատվածական  հիմնանորոգումը, քանի որ հաջորդ տարվա գարնանը կսկսվի ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը:  Նախարարը խոսեց նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի մասին եւ նշեց, որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում, եւ հաջորդ տարի այդ ճանապարհահատվածում կմեկնարկեն կառուցման աշխատանքները.

«2016-ի ընթացքում մենք կիրականացնենք այս 2 մեծ, խոշոր նախագծերը, որը իրականում մի քանի անգամ կբարելավի ճանապարհների որակը»:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանը ներկայացրեց ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թթ. ֆինանսավորման ռազմավարության նախագիծը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 10 տարիների ընթացքում տարեկան իրականացնել միջինը 140 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ: Նշված ռազմավարության իրականացումը հնարավորություն կտա միջպետական եւ հանրապետական ճանապարհների անհարթության միջազգային ցուցանիշների (ԱՄՑ) ապահովումը:

Նիստի ավարտին քննարկվեցին նաեւ ճանապարհային ոլորտի արդյունավետ կառավարմանը եւ համակարգմանը վերաբերող այլ հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ