News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Կիպրոսի ռազմական համագործակցությունը խաղաղ նպատակ է հետապնդում։ Այս մասին մայիսի 27-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը։

Նախարարի խոսքով՝ ժամանակակից աշխարհում պետությունները ստիպված են հակազդել այնպիսի սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, արմատականությունը, կիբերհարձակումները։ «Այդ ենթատեքստում շատ կարեւոր է համատեղել փորձն ու ջանքերը»,- նշեց նախարարը։

Կիպրոսի առաջարկով Հայաստանն ու Կիպրոսը կդիտարկեն համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ