News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտասահմանում Հայաստանի դեսպանատների ներկայացուցչական ծախսերը մեծ չեն, այսուհանդերձ ոչ ոք չի պատրաստվում դրանից բողոքել։ Այս մասին մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը։

Նրա խոսքով՝ դեսպանատների եւ հյուպատոսարանների ծախսի 45 տոկոսը աշխատակիցների աշխատավարձերն են, իսկ մյուս զգալի մասը կազմում են կոմունալ ծախսերը։ «Սակայն ունենք այն, ինչ որ ունենք, եւ պետբյուջեն ժամանակին է կատարում իր պարտավորությունները, իսկ մեր դիվանագետները արդյունավետ կերպով լուծում են իրենց առջեւ դրված խնդիրները»,- նշեց Մանասարյանը։

2014թ. Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ծախսը կազմել է 7.9 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ