News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան «The New York Times» պարբերականի խմբագրական խորհրդի հոդվածը:

Ե՞րբ է կոնգրեսականների՝ տեղում փաստերի ուսումնասիրման նպատակով գործուղումը դառնում «ուրիշի հաշվին» զվարճանալու ուղեւորության: Ներկայացուցիչների պալատի 10 անդամներ եւ նրանց 32 աշխատակիցներ պետք է հիմա մտորեն այդ մասին, երբ էթիկայի հարցերով հետազոտողները հայտնաբերել են, որ երկու տարի առաջ Բաքու կատարած այցն ամբողջությամբ գաղտնի ֆինանսավորվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից: Դա Ներկայացուցիչների պալատի էթիկայի կանոնների եւ ԱՄՆ-ի քաղաքականությանը օտարերկրյա կառավարությունների միջամտության դեմ դաշնային օրենքի խախտում է:

Կոնգրեսի Էթիկայի բյուրոյի զեկույցի համաձայն, որն այս ամիս ստացել է «The Washington Post»-ը, անվճար ուղեւորությունների սիրահար կոնգրեսականները Բաքու կատարած այցի ընթացքում մեծ պատվի եւ թանկարժեք նվերների են արժանացել. հախճապակե սխասք, մետաքսե շարֆեր, գորգեր, ինչպես նաեւ հազարավոր դոլարներ՝ հյուրանոցի եւ չվերթի ծախսերի տեսքով: Հետազոտողների զեկույցի համաձայն, Թեխասի երկու ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով, որոնք աշխատում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների առաջընթացի ուղղությամբ, SOCAR-ը, ենթադրաբար, 750 հազար դոլար է ստացվել` հաշիվները վճարելու համար, ընդ որում, պետական ընկերության դերն այս դեպքում քողարկվել է:

Գործողումը եւ դրա վերլուծությունը ցույց են տալիս, թե Ներկայացուցիչների պալատում ինչպես է անցկացվում կամ չի անցկացվում էթիկական վերահսկողությունը: Դեռեւս հարկավոր է սպասել հետազոտության ավարտին: Բայց արդեն պարզ է, որ Էթիկայի հանձնաժողովը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի գործողումների առաջարկներն ու դրանց իրական հովանավորներին, երբ օրենսդիրները ձգտեն գործուղման նախնական հավանություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ