News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում միլիարդատիրոջ որդին իր շան համար երկու Apple ժամացույց է գնել, յուրաքանչյուրը՝ 800 ֆունտ արժողությամբ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Սոցցանցում հասկի ցեղատեսակի շան անձնական էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում կենդանին պատկերված է՝ թաթերին ժամացույցներով:

«Հա-հա: Ես նոր ժամացույցներ ունեմ: Ես, իհարկե, պետք է չորս ունենայի, քանի որ չորս թաթ ունեմ, բայց մտածեցի, որ դա չափազանց կլիներ»,- ասված է շան անձնական էջի գրառման մեջ:

Ըստ Gazeta-ի, երիտասարդի հոր կարողությունը գնահատվում է 25 մլրդ ֆունտ սթեռլինգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ