News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաք երթը այսօր՝ մայիսի 27-ին, ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղից  մեկնարկել էր: Երթի մասնակիցների հետ մինչև Ազատության հրապարակ քայլեցին նաև ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը: Ազատության հրապարակում հավաք-երթի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդ երթը տեղի կունենա հունիսի 19-ին (ֆոտոռեպորտաժ):

Երթի ավարտին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրեց ռեփ ոճի երգ, որն արտահայտում է իրենց բողոքն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Հայաստանի մարզերում:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ