News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6  տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։

Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկացրել դեպքի վերաբերյալ։ Նշանակվել է ծառայողական քննություն։

Նշենք, որ մահացած զինծառայողների ծնողները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, որի արդյունքները դեռ չեն ստացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ