News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը ԵՏՄ մտնելու հետ կապված:

«Ես ոչ մի կերպ նրա հայտարարությունը չեմ գնահատում, նրա հայտարարությունը անհույս եմ համարում»,-այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ անվտանգությանն ու ԼՂՀ-Հայաստան հարաբերություններին, վարչապետն ընդգծեց, որ բարձր է գնահատում դրանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չէր բացառել, որ իր երկիրը կարող է միանալ ԵՏՄ-ին, սակայն ոչ շուտ, քան կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը։

«Հայաստանի կողմից օկուպացված տարածքները թույլ չեն տալիս Հայաստանի հետ նույն միության անդամ լինել։ Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե կարգավորվի իրավիճակը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական բաղադրիչ լինի, ով գիտի, թե ինչ կարող է կատարվել վաղը։ Ինչպես ասվում է, never say never, այսինքն՝ երբեք մի՛ ասա երբեք»,- հայտարարել էր Մամեդյարովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ