News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


2 օր առաջ Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի քաղաքացիական ուղղաթիռ է թռել եւ հայկական կողմը զեկուցել է,  ուղեկցել է, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռը իր թռիչքը հանգիստ կատարի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մերոնք զեկուցել, ուղեկցել են, պահպանել են, քանի որ քաղաքացիական ուղղաթիռ էր, որպեսզի հանգիստ իր թռիչքը կատարի»,– ասաց  նախարարը։

Սեյրան Օհանյանը նաեւ նշեց, որ սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է:

«Կրակոցները շատ քիչ են, մենք արդեն կարողացել ենք ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ կզսպի տարբեր տիպի խախտումները: Մենք ինքներս էլ զսպվածություն ենք պահպանում եւ սադրանքների չենք գնում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հրադադարի պայմանները պահպանվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ