News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որոշակի ռիսկ կա, որ ԵՄ «Արեւելյան գործընկերությունը» կբաժանվի երկրների միջեւ, որոնք ստորագրել են ասոցացման համաձայնագիրը եւ որոնք չեն ստորագրել՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց FRIDE եվրոպական վերլուծական կենտրոնի՝ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար, իսպանացի վերլուծաբան Յոս Բունստրան։

Նրա խոսքով՝ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը մի շարք դրական արդյունքներ է արձանագրել, սակայն բազմաթիվ մարտահրավերներ դեռեւս մնում են։ «Ահա նրանցից 4-ը։ Առաջին՝ այն ժամանակ, երբ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը դրական երեւույթ է, ռիսկ կա, որ ԵՄ «Արեւելյան գործընկերությունը» կմասնատվի երկրների միջեւ, որոնք ստորագրել են ասոցացման համաձայնագիրը եւ որոնք չեն ստորագրել՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը։ ԵՄ-ն պետք է երկկողմ հիմքով եը իր չափով ծրագրերի մեջ ներառի Հայաստանին եւ մյուսներին։ Ճկունությունը ձեռնտու է երկու կողմերին»,- ասաց Բունստրան։

Երկրորդ՝ ԵՄ-ին անհրաժեշտ է համոզել, որ ինքը կարող է կատարել իր խոստումները։ Երրորդ՝ ԵՄ-ն պետք է վերանայի իր բազմակողմանի մոտեցումը եւ ներգրավված լինի տարածաշրջանային նախագծերին միայն այն երկրների հետ, որոնք իրոք շահագրգռված են դրանում։ Ավելի քիչ խոսակցություններ եւ ավելի շատ կոնկրետ արդյունքներ։

Եվ վերջապես չորրորդ՝ ԵՄ-ն պետք է ավելի շատ աշխատի ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակությունների հետ։ «ԵՄ-ն Արեւելյան Եվրոպայի երկրների հասարակությունների հետ մերձենալու կարիք ունի»,- ընդգծեց իսպանացի վերլուծաբանը՝ հավելելով, որ վիզային ռեժիմի պարզեցման գործընթացի արագացումը այդ առումով կարեւոր տարր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ