Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք (միաժամանակ 2-րդ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ այրվում է բնակելի տնակ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 8 շենքի հարակից տարածում այրվում է ոչ բնակելի տնակն ամբողջությամբ՝ ներսում կենցաղային իրեր (6 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել՝ 02.23-ին: