News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանցի դպրոցականները զինվորներին մի քանի հարյուր գիրք են նվիրել։

Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչությանը կից 135 դպրոցի սաները այցելեցին Բերդի զինվորական մաս։ Այցը կայացել է Օպերատիվ վարչության պետ, գեներալ մայոր Արտակ Դավթյանի եւ դպրոցի տնօրեն Գարիկ Ներսիսյանի համատեղ պլանի շրջանակներում։

Դպրոցը, որը եկող տարի կնշի իր 50-ամյակը, կրում է իր շրջանավարտներից մեկի՝ Գագիկ Ստեփանյանի անունը, ով զոհվել էր  Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմում։ Պատերազմի ժամանակ զոհվել է դպրոցի 6 շրջանավարտ՝ Գագիկ Ստեփանյան (1965-1994թթ.), Արմեն Մարգարյան (1973-1993թթ.), Արազի Վարդանյան (1973-1994թթ.), Ռուբիկ Ալեքսանյան (1966-1994թթ.), Արարատ Անանյան (1975-1994թթ.), Էդուարդ Թովմասյան (1975-1994թթ.)։

Տարբեր տարիքային խմբի երեխաներ՝ տարբեր դասարանների տղաներ եւ աղջիկներ, զինծառայողներին հանձնեցին դպրոցի աշակերտների հավաքած ավելի քան 450 անուն գիրք (գեղարվեստական գրականություն)։ Գրքերին հատկապես ջերմություն էր հաղորդում երեխաների կողմից  կազմերին գրված խաղաղ ծառայության մաղթանքները։ Բացի այդ, զինվորական մասին նվիրվել է մեկ նոթբուք։

Երեխաներին ցուցադրել են սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա։ Երեխաներին հատկապես հետաքրքրեցին տանկերն ու ականանետերը։

Զինվորական ճաշարանում ճաշից հետո (ընդ որում տոնական մասի հետ ճաշացանկում տեղ էին գտել զինվորական օրապարենի բաղադրիչներ) դպրոցականները զինվորների համար փոքրիկ համերգ տվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ