News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը քննարկում կանցկացնի էլեկտրաէներգիայի սակագնի հարցով: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով քննարկմանը կհրավիրվեն էներգետիկայի համար պատասխանատու պետական գերատեսչությունների առաջին դեմքերը:

«Իհարկե, քննարկումը չի լինի միակողմանի: Մենք կներկայացնենք նաեւ մեր փաստարկները, կբանավիճենք, ինչու ոչ»,-ասել է Բաղդասարյանը:

Նրա կարծիքով, նման միջոցն ավելի լավ է, քան փողոցում բողոքի ակցիաներ անելը: «Դա չի նշանակում, որ էնեկտրաէներգիայի հարցը մեզ չի հետաքրքրում: Պարզապես անհանգստանալ չի նշանակում դուրս գալ փողոց եւ բղավել»,-հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ մայիսի 27-ին Երեւանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ակցիան կազմակերպել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը: Հանրահավաքից հետո երթ է տեղի ունեցել Երեւանի փողոցներով:

Հիշեցնենք, որ ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագին է սահմանված 41,85 դրամ մեկ կվ/ժամի համար (ցերեկային) եւ 31,85 դրամ գիշերային ժամերի համար: ՀԷՑ-ն իր նոր հայտով առաջարկում է այդ սակագները բարձրացնել եւ հասցնել 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ