News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլադի հարավային Նարաթհիվաթ նահանգում գործի դրած ինքնաշեն ռումբի պայթյունից վիրավորվել են 4 զինծառայող եւ 2 աշակերտուհի։ Այս մասին տեղեկացնում է The Bangkok Post-ը։

Պայթյունը որոտացել էր վաղ առավոտյան, երբ զինվորների խումբը շարժվել էր դեպի դպրոց՝ ուսուցիչների անվտանգությունն ապահովելու համար։ Պայթուցիկ սարքը տեղակայված է եղել ճանապարհի վրա, որտեղով որ անցել են զինվորները։ Պայթյունից տուժել են նաեւ 2 դպրոցահասակ աղջիկ։ Իրավապահ մարմինները ենթադրում են, որ հարձակումը կազմակերպել են Թագավորության հարավում գործող անջատողականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ