Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 18-ը:
Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 22, խուլիգանության` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 7, խարդախության 4 եւ ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: