News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալացի հետազոտողները հայտարարել են, որ այն երեխաները, որոնք անտեսում են նախաճաշը, զրկվում են օրական 2 ուսումնական ժամից: Այդպիսի երեխաներն ուշադրության պակաս, հոգնածություն են զգում, քաղցի հետ կապված վարքագծային խնդիրներ ունենում: Ըստ The Daily Mail-ի, գիտնականների անցկացրած հարցմանը դպրոցների 532 մանկավարժ է մասնակցել:

Հարցվածների երկու երրորդը նկատել են. ավելի ու ավելի շատ երեխաներ են քաղցած դպրոց հաճախում: Դասարանում միջինը երեք երեխա առավոտյան չի նախաճաշում: Ընդ որում, պետական դպրոցների աշակերտները երեք անգամ ավելի հաճախ են բաց թողնում նախաճաշը, քան մասնավոր կրթական հաստատությունների սաները:

Չնախաճաշող դպրոցականների 73%-ն ուշադրության հետ կապված խնդիրներ ունի, 66%-ն արագ է հոգնում, 54%-ը սովորելու հետ կապված դժվարություններ, իսկ 52%-ը՝ վարքագծային խնդիրներ ունի:

Ըստ MedDaily-ի, ուսուցիչների 35%-ը նկատել է, որ քաղցած աշակերտները սովորաբար ավելի ուշ են դպրոց հասնում: 29%-ն էլ նշել է, որ այդպիսի երեխաները հաճախ են բաց են թողնում դասերը:

Հարցվածների 95%-ի կարծիքով, նախաճաշն անտեսելը երեխաներին խանգարում է ամբողջությամբ իրացնել իրենց ներուժը: Բացի այդ, 5 ուսուցչից 4-ի ծանրաբեռնվածությունն ավելանում է՝ այդպիսի աշակերտներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու անհրաժեշտության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ