News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2014 թվականին Սեւանում ավելի շատ ձուկ է եղել: Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում 2014թ. բյուջեի կատարողականի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը:

Հայաստանի ԳԱԱ-ի անցկացրած հետազոտության արդյունքներով, սիգի վտառների աճ էր արձանագրվել արդեն 2013 թվականին: 2014-ին այդ դինամիկան շարունակվել է: Ընդ որում, ոչ միայն սիգի մասով, այլեւ Սեւանի իշխանի:

Բնապահպանության նախարարության իրականացրած ծրագրի շրջանակում,2014 թվականին լիճ 367 հազար ձուկ է բաց թողնվել: Իսկ 2005 թվականից, ընդհանուր առմամբ, արդեն 2.5 մլն ձուկ են բաց թողել լիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ