News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թեքսասի նահանգը հայտարարել է աղետի գոտի՝ կապված չդադարող հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների հետ, որոնց հետեւանքով նահանգում 24 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Ռեյթերսը»՝ վկայակոչելով Սպիտակ Տան հաղորդագրությունը:

Մի քանի օր շարունակվող ջրհեղեղի պատճառով մոտ 40 մարդ համարվում է անհետ կորած: Սպիտակ Տան հայտարարությունում ասվում է, որ աղետի գոտի հայտարարելուց հետո նահանգը միջոցներ կստանա նման նպատակների համար ստեղծված դաշնային հիմնադրամից: Այդ գումարները կուղղվեն աղետից տուժած բնակիչներին, բիզնես վնասներ կրած գործարարներին, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցության ու էլեկտրականության մատակարարումների վերականգնմանը:

Աղետի հետեւանքով մոտ 2 հազար բնակիչներ լքել են իրենց տները, մոտ 80 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, ճանապարհների մի մասը փակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ