News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ընտանիքում բռնությունը շարունակում է մնալ երեխայի  դաստիարակչական միջոց: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան  Լաուրա Աետիսյանը` հավելելով, որ դաստիարակչական այս միջոցը  բազմաթիվ հոգեբանական և ֆիզիկական տրավմաներ է առաջացնում երեխայի մոտ. «Պետք է գիտակցել ու հրաժարվել սխալ դաստիարակման այս մեթոդից»:

Հոգեբանի խոսքով` հայ ծնողների մոտ ամենաշատ հանդիպող սխալներից է նաև երեխայի ցանկության հետ հաշվի չնստելը, քանի որ կարծում են,  թե երեխաները շատ բան չեն հասկանում և միշտ իրենք ճիշտ են, որը հետևանքով երեխայի անհատականությունն անտեսվում է և բզմաթիվ բարդույթներ են առաջանում երեխայի մոտ: Հայ ընտանիքում հանդիպող սխալներից է նաև ծնողների չիրականացած երազանքներն ու ցանկություններն երեխայի միջոցով իրականացնելը, ինչն էլ հետագայում երեխաների կյանում բազմաթիվ  բարդություններ է առաջացնում: 

«Այս սխալներից  խուսափելու համար ցանկալի է, որպեսզի ծնողները համագործակցեն հոգեբանների հետ: Չնայած` վերջին տարիներին հոգեբանին դիմելու դրական առաջընթաց կա: Ծնողները սկսել են գիտակցել ու հասկանալ հոգեբանին դիմելու կարևորությունն ու անհրաժեշտությունը` երեխայի ճիշտ դաստիարակման հարցում»,-ասաց Հոգեբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ