Եգիպտոսում բնակելի շենք է փլվել, որի հետեւանքով առնվազն 7 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Ad Dustur թերթի նորությունների պորտալը, 4-հարկանի շենքը փլվել է այսօր առավոտյան, Ասյուտ նահանգում:
Զոհերից երեքը երեխաներ են՝ 2, 3 եւ 7 տարեկան: Եւս 6 եգիպտացիների հաջողվել է ողջ դուրս բերել փլատակներից: Ողջ մնացածներից մեկն ինքն է զանգահարել փրկարար ծառայություն եւ հայտնել, որ գտնվում է փլակատներում: Ներկայումս դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները:
Առկա տեղեկատվության համաձայն, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: