News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ըստ մաքսային վիճակագրական տվյալների`2010 թ. Հայաստանում ավելացել է հեռախոսների ներկրումը։ Եթե 2009 թ. 1-ին կիսամյակում Հայաստան ներմուծվել էր 124 հազ. հատ հեռախոսային ապարատ, ապա 2010 թ.՝ 440 հազ. հատ։ Սակայն բջջային հեռախոսների ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները չեն հաստատում պետեկամուտների կոմիտեի հրապարակած թվերի իսկությունը։

NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հեռախոսազրույցում Հայաստան բջջային հեռախոսներ ներմուծող մոտ տասնյակից ավել ընկերությունների մեծ մասը չհաստատեց այն հանգամանքը, որ իրենց մոտ ավելացել է բջջայինների ներմուծումը։

Sony Ericsson-ի ներկայացուցչությունից ասացին, որ բջջային հեռախոսների ներմուծումը վերջին եռամսյակում աճել է 25 տոկոսով, այնինչ նախորդ եռամսյակում աճը եղել էր 30 տոկոս։

Nokia-ի պաշտոնական ներկայացուցչությունից հրաժարվեցին տեղեկություններ հաղորդել՝ պատճառաբանելով, որ դա առեւտրային գաղտնիք է։

Mobile Center-ից ասացին, որ բջջային հեռախոսների ներմուծման քանակների փոփոխություն չունեն։ Նույն պատասխանը տրվեց նաեւ  Orange mobile-ի կողմից։ Սակայն նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ աճել է iphone-ի վաճառքը, իսկ նախորդ եռամսյակի համեմատ տարբերություն չկա։

Ներքին շուկայում բջջային հեռախոսների իրացմամբ զբաղվող մի շարք ընկերություններ չեն հաստատում, որ բջջային հեռախոսների վաճառքի աճ կա։ Նման պատասխաններ են ստացվել մասնավորապես «Ասկադ մոբայլից», «Տելեկոմից»։

Բջջային շուկայում մրցակցությունն այն աստիճան սրվել է, որ մի շարք խաղորդներ հեռախոսների վաճառակետերը վերածել են հագուստի խանութների։ Այդ բախտին են արժանացել մասնավորապես Richphone-ը, Aksiom-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ