News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Օֆշորի» գործով մեղադրական եզրակացությունը դեռ դատախազին չի ուղարկվել եւ չի հաստատվել, հետեւաբար՝ գործը դեռ դատարան չի ուղարկվել:

Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ ծանոթանում է գործի նյութերին: Հարցին, թե ինչ պաշտոնյաներ են հարցաքննվել գործի շրջանակներում, փաստաբանն ասաց, որ հարցաքննվել են այն ժամանակ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը,  Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Փաստաբանն ասաց, որ հարցաքննված պաշտոնյանները արձանագրել են, որ նման ժողով եղել է, հնչել են գործարարների առաջարկներ, բայց դրանով կառավարությունը չի զբաղվել:

Գործի շրջանակներում նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել, փոխարենը հարցաքննվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Նա իր ցուցմունքում նշել է, որ որեւէ կապ չունի այդ գործարքների հետ, Աշոտ Սուքիասյանը, որպես խաչի քավոր, ելումուտ է ունեցել իր կաբինետ, վերցրել է իր անձնագրի պատճենները եւ նմանակել ստորագրությունը: Յուրիկ Խաչատրյանն ասաց, որ հարցաքննված պաշտոնյանների հետ առերեսումներ չեն եղել, քանի որ ցուցմունքներում տարբերություններ չկային:

Փաստաբանը նշեց նաեւ, որ միակողմանի քննություն է արվել, ամեն ինչ արել են, որ երեք մեղսագրված արարքները մինչեւ վերջ դրվի իր պաշտպանյալի վրա եւ իրենց ներկայացրած որեւէ փաստաթուղթ, միջնորդություն հաշվի չեն առել: «Աշոտ Սուքիասյանը չպետք է լիներ մեղադրյալ, Փայլակ Հայրապետյանն է նրան առաջարկել իր գույքը դնել եւ գործ անել, մի տարի չանցած՝ բանկը սկսել է բռնագանձել նրա գույքը, վերջինս էլ Աշոտ Սուքիասյանին դատի է տվել, թե փողերս ուր է, նա էլ Աֆրիկայի գործընկերներին է դատի տվել, այսօր էլ հանքի տեխնիկայի վրա արգելանք կա: Իսկ եթե բանկը համբերեր, միասին աշխատեին, այդպես չէր լինի»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (վիդեո)
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Ամենաշատ