News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Օֆշորի» գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, այժմ կողմերը ծանոթանում են գործի նյութերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ գործը 32 հատոր է, դեռ ամբողջովին չի հասցրել ծանոթանալ, բայց իրեն հայտնել են, որ դրա շրջանակներում պաշտոնյաններ եւս հարցաքննվել են: Իսկ թե ինչ պաշտոնյաններ են հարցաքննվել, փաստաբանը նշեց, որ մինչեւ վերջին նյութերին ծանոթանալուց հետո կիմանա: Առայժմ գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը: Այն հաստատվելուց հետո գործը կուղարկվի դատարան, ամենայն հավանականությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության:

Այժմ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախություն, փողերի լվացում, հարկերից չարամիտ խուսափելու հատկանիշներով, գույքին դիտավորությամբ վնաս պատճառելու մեղադրանքը հանվել է: «Եթե օբյեկտիվ դատաքննություն լինի, խարդախության մեղադրանքը պետք է հանվի, հարկերից խուսափելը կազմում է մոտ 80մլն դրամ, եթե այդքան գումար կարողանա վճարել, այդ մեղադրանքը եւս կհանվի: Նրան մեղսագրվող արարքների համար նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
Վեց մարդ մահացել է, տուժել է մեկ հոգի մզկիթի վրա հարձակման պատճառով...
Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները
Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի...
Կիրանցում ոստիկանների հետ բախումի դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին
Նրա խոսքով, երեք անչափահասներն էլ աղջիկներ են...
Քննչական գործողությունների ընթացքում որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ-ն՝ որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին
Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների...
Երևան-Երասխ ճանապարհին «Opel»-ը բախվել է ձիուն․ կան վիրավորներ. Վարորդի վիճակը ծանր է
Ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության...
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Ա. Ա․-ին ցուցաբերել է հոգեբանական...
Ամենաշատ