Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակել։ Բելառուսի ղեկավարի կարծիքով՝ Թրամփը ի վիճակի կլիներ աշխուժացնել կազմակերպության աշխատանքը և բազմաթիվ նոր նախաձեռնություններ առաջարկել։
Բելառուսի նախագահի հայտարարության տեսագրությունը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամյան ալիքը։
«Ես ախր թրամփական եմ։ Ես նրան հրապարակավ աջակցում եմ ընտրություններում։ Հենց նրան էլ պետք է ՄԱԿ-ի ղեկավար նշանակել։ Նա այնտեղ արագ կաշխուժացնի այդ ճահիճը։ Նա մեզ այնքան նախաձեռնություններ կառաջարկի»,- հայտարարել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակում։





























