News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ֆինանսների նախարարությունը ոչ մի դեպքում չի պատրաստվում բիզնեսը դասակարգել ըստ տերերի: Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանում լրագրողներին հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Խորհուրդ կտամ բիզնեսը չքննարկել անուններով եւ կուսակցություններով: Դա շատ վատ է գործարար մթնոլորտի համար: Մեր նախարարությունում նման մոտեցումն արգելված է: Պատկերացրեք, եթե մենք խորանանք, թե ով այս երկրում ինչ ունի»,- հայտարարեց նախարարը:

Պատասխան հարցին՝ «Եվ ի՞նչ կլինի այդ դեպքում», Խաչատրյանը նկատեց. «Մենք ոչինչ չենք քաղաքականացնում, ցանկացած ձեռնարկություն որպես տնտեսվարող սուբյեկտ ենք դիտարկում, եւ միայն: Իհարկե, մենք որոշակի տեղեկությունների ենք տիրապետում, բայց դրանք չենք օգտագործում քաղաքական նպատակներով, բիզնեսը չենք դասակարգում ըստ պաշտոնյաների, պատգամավորների կամ խմբակցությունների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ