News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Անկարան հետ կվերադարձնի Թուրքիային վերաբերող Եվրախորհրդարանի բանաձեւը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Նրա խոսքով, Թուրքիան չի ընդունում այդ զեկույցը, որը Եվրախորհրդարանի կողմից ընդունված «ամենաանհաջող որոշումն է»,-հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Զեկույցում հիշատակում կա 1915 թվականի իրադարձությունների մասին, որը նախարարի խոսքով ավելացվել է վերջին րոպեին:

«Այդ հիշատակման հիման վրա, մենք այդ զեկույցն անընդունելի ենք համարում: Բրյուսելում ԵՄ մեր մշտական ներկայացուցիչը հետ կվերադարձվի զեկույցը ԵՎրախորհրդարանին»,-ասել է Բոզքըրը՝ հավելելով, որ Թուրքիան երբեք չի ընդունել եւ չի ընդունի, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են:

Թուրք նախարարն ընդգծել է, որ այդ զեկույցը չի մոտեցնում Թուրքիային եւ ԵՄ-ին եւ չի արտացոլում Անկարայի եւ Բրյուսելի միջեւ իրական վիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ