News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում, կամ հովանու տակ, կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ում կայացված որոշման մասին ադրբեջանական մեկնաբանությունները:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ։ Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին։

«Փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Այս մասին նշվում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում»,-ընդգծել է Նալբանդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ