Գերմանիայի Մայնց քաղաքում մեկնարկած շախմատային փառատոնում Լևոն Արոնյանը հաջողությամբ սկսել է արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը:
Առաջին օրվա բոլոր հինգ պարտիաները Լևոն Արոնյանն ավարտեց հաղթանակով: Յուրաքանչյուր պարտիայի համար հատկացվում է 20 րոպե, այնուհետև ամեն քայլին` 5 վայրկյան:
Վաղը մասնակիցները կանցկացնեն ևս վեցական պարտիան և հայտնի կդառնա նոր չեմպիոնը: