News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել է հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու եւ տեղական տուրքերի սահմանման տարանջատված մոտեցում կիրառելու հարցերը: Ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում նիստի մասնակիցներն իրենց առաջարկություններն ու նկատառումներն են ներկայացրել նշված հարցերի կապակցությամբ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին մշակել եւ կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր: «Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները, բիզնեսին կայանալու, ամրապնդվելու հնարավորություն տալ եւ տնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլեր իրականացնել: Պետք է մեր ընդհանուր ուժերը, ջանքերը համատեղենք եւ երկիրն առաջ տանենք», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ լինելու 3 տարի ժամկետի ավարտի կապակցությամբ՝ վարչապետը խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ն («Նիվա Ինվեստ») ձեռք է բերել «Natfood»-ի բաժնետոմսերի 52%-ը (ֆոտո)
«BSTDB»-ի կողմից վարկի վերակառուցումից հետո այն կրճատվել է մինչև 5 միլիոն եվրո, իսկ մարման ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականը («Վերակազմակերպում»)...
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր
Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում...
«Հին Երեւան»-ի կառուցապատման համար տարածքում օտարման գործընթացը չի ավարտվում. դատական վարույթում 37 հայց կա
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է…
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր հատվածի հետ բանկի ծրագրերը և համագործակցության նոր ուղիները
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի...
ՀՀ ֆինանսների նախարարն ու Եգիպտոսի պատվիրակությունն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ