News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 20-ին,  ժամը 20:00-ին Երեւանի կենտրոնում իրազեկման ակցիա է սկսել: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց նախաձեռնության անդամ մաքսիմ Սարգսյանը:

«Մենք նախաձեռնել ենք իրազեկման ակցիա անցկացնել եւ մի լավ թնդացնել քաղաքը: Ժողովրդին հորդորելու ենք մասնակցել մեր նստացույցին»,-ասաց նա՝ նշելով, որ նստացույց անողների մի մասը կմնա Ազատության հրապարակում, քանի որ նստացույցը շարունակվում է:

Իրազեկման ակցիայի երթուղին է՝ Մաշտոցի պողոտայով Ամիրյան փողոց,  Հանրապետության հրապարակ, Թումանյան, Սայաթ-Նովա փողոցներ եւ նորից Ազատության հրապարակ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցի մասնակից Վաղինակ Շուշանյանի հետ հեռախոսազրույցում Երեւան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց, որ իրազեկման ակցիայով «Ոչ թալանին» նախաձեռնությունը հասարակական կարգ է խանգարում, ինչին նախաձեռնության անդամը պատասխանել է, որ իրենք շատ լավ են հասկանում օրենքը եւ ոչ մի հասարակական կարգ չեն խանգարում:

Ացիային մասնակցում են մոտ 50 քաղաքացիները, որոնք բարձրախոսով կոչ են անում քաղաքացիներին միանալ նստացույցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ի հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել էր, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչեւ երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչեւ այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ