News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան երկաթուղին առաջին հերթին օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին եւ ավելի շուտ՝ քաղաքական տեսանկյունից։ Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Դա մեզ կփրկի, նոր շունչ կհաղորդի։ Սակայն տնտեսական տեսանկյունից երկաթուղին, գոնե առաջիկա տարիներին, չի արդարացնի իրեն։ Իրանը Հայաստանի ապրանքաշրջանառության ոլորտում 4-րդ տեղն է զբաղեցնում։ Բացի այդ, այսօր Իրանը հովանավորչական քաղաքականություն է իրականացնում, այսինքն՝ մեր ապրանքները դժվարությամբ են հայտնվում նրա շուկայում։ Սակայն քաղաքական տեսանկյունից երկաթուղին իրականում պետք է, որպեսզի Հայաստանը վերջնականապես դուրս դա փակուղուց եւ կախված չլինի միայն Վրաստանից։  Իրանը նույնպես մեզ մեսիջներ է հղում, որ երկաթուղին անհրաժեշտ է։ Իրանը կառուցելու է երկաթուղու միայն 80 կմ, իսկ Հայաստանը՝ 400, բայց մենք կմիանանք տրանսիրանական երկաթգծին, որի միջոցով Իրանի հյուսիսային մասը մեկ գծով կապվում է հարավին։ Դրա շնորհիվ մենք ոչ միայն դուրս կգանք Պարսից ծոց, այլ նաեւ կապ կհաստատենք Իրանի հարեւանների հետ»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը։

Նա նշեց, որ Իրանը շատ լավ է հասկանում, որ Հայաստանն ավելի շահագրգռված է այս հարցում, ուստի Երեւանը պետք է ֆինանսական միջոցներ գտնի երկաթուղու շինարարության համար։ «Ես շատ եմ կասկածում, որ Իրանը հենց այնպես ֆինանսական միջոցներ կհատկացնի ծրագրի համար, որը երկրի համար առաջնային չի համարվում։ Իհարկե, Հայաստանը, ի դեմս նախագահի, քայլեր ձեռնարկում է։ Եվ ես տպավորություն ունեմ, որ մեր ղեկավարությունը քաղաքական կամք ունի այդ ծրագրի իրագործման համար»,- նշեց իրանագետը՝ հավելելով, որ մնում է գումար հայթայթել դրա համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ