News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) խորհրդի նախագահ Վու Վանլիանգին եւ ընկերության ներկայացուցիչներին:

Նախարարը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մեր երկրի ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը:

«CCECC» ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատեց չինական կազմակերպության հետաքրքրությունը եւ ցանկությունը մասնակից դառնալու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

Չինական կողմը ներկայացրեց ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Կողմերը հանգամանալից քննարկեցին «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվեց երկաթուղու կառուցման կարեւորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

Նշենք, որ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) արագ զարգացող ընկերություն է: Վերջին 3 տարիներին «CCECC-ն» հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են` Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1.98 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով եւ Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5.631 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով:

«CCECC-ի» բիզնեսի գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրներում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ