News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ:

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի եւ դեսպանատան միջեւ ձեւավորված սերտ կապերին, ինչպես նաեւ կարեւորեց դեսպանի` հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Խոսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ շարունակվող քննարկումները դրական հանգուցալուծում կունենան: Գարեգին Բ Վեհափառն ընդգծեց, որ Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրինակ կծառայի այլ պետությունների եւ ժողովուրդների համար` նպաստելով նաեւ մարդկային կյանքում նման ողբերգությունների կանխարգելմանը:

Իր հերթին դեսպան Մորելը շնորհակալություն հայտնեց Հայոց Հովվապետին ջերմ վերաբերմունքի եւ համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Ամենաշատ