News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չեխիան Հայաստանին լավ ընկեր եւ կարեւոր գործընկեր է համարում։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը։

«Շատ ուրախ եմ, որ երկկողմ հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են»,- նշեց նախարարըւ։ Նրա խոսքով՝ տնտեսության, էներգետիկայի, վերականգնվող ռեսուրսների, գյուղատնտեսության, ճանապարհային, երկաթուղային շինարարության ոլորտներում երկու երկրները համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն։ Նախարարը նշեց, որ շատ չեխական ընկերություններ պատրաստ են Հայաստանում նախագծեր իրականացնել։ Ընդհանուր առմամբ նախարարը գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ անկախ ԵՏՄ անդամ լինելու հանգամանքից։ Այս առումով նախարարը բարձր է գնահատել Եվրոպային մերձենալու Հայաստանի ցանկությունը եւ համագործակցության համար նոր իրավական հիմք ստեղծելու ցանկությունը։

Չեխ նախարարը  նաեւ բարձր է գնահատել Ռիգայի գագաթնաժողովի արդյունքը՝ ողջունելով Հայաստան-ԵՄ բանակցությունները։

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են երկկողմ հարաբերությունները, պայմանագրա-իրավական բազան, քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցելը։ Նախարարը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերույոնները մնում են բարձր մակարդակի վրա։ Դրան հատկապես կնպաստի Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը, որի հանդիսավոր արարողությունը կկայանա երկու երկրների արտգործնախարարների ներկայությամբ։ Նալբանդյանը իր գործընկերոջը տեղյակ է պահել ԵԱՀԿ ՄԽ-ի եւ Հայաստանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ