News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ գլխուղեղի ուռուցք  էր հայտնաբերվել, բուժման կուրս կանցնի Լոնդոնի Royal Marsden ուռուցքաբանական կլինիկայում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երգչի ընտանիքի անդամներին մոտ կանգնած իր աղբյուրները։

Նրա խոսքով՝ Խվորոստովսկին հիմա Լոնդոնում է, նրա հետ է նաեւ ընտանիքը, փոխանցում է Lenta-ն։

«Բժիշկները դեռեւս ոչինչ չեն  կարող ասել. նա պետք մանրամասն բուժզննում անցնի»,-ասել է գործակալության զրուցակիցը։

52-ամյա «ոսկե բարիտոնը» հրաժարվել էր մի քանի ռուսական կազմակերպությունների օգնության առաջարկից։ Դրանց թվում էր «Ռուսոֆոնդ» կենտրոնը, որը հայտնի է Ժաննա Ֆրիսկեի համար հանգանակություն կազմակերպելու իր ակցիայով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ