News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքը նամակով դիմել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որտեղ իր անհանգստությունն է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Արեւի հայտարարության առթիվ: Այս մասին հաղորդում են Ադրբեջանի լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ Ռովշան  Տագիեւին:

Ավելի վաղ Ալեւը անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին, համացանցում կոչ էր արել տապալել Ադրբեջանի իշխանություններին:

Տագիեւի խոսքով, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները նամակով դիմել են Պորոշենկոյին, ինչպես նաեւ հանդիպել են Գերագույն ռադայի պատգամավորներ Մաքսիմ Կիրյաչի, Դմիտրի Անդրեեւսկիի, Սերգեյ Տարուտայի եւ Վյաչեսլավ Կոնստանտինովսկիի հետ՝ իրենց անհանգստությունը հայտնելով Արեւի հայտարարության առթիվ:

«Ռադայի պատգամավորները Արեւի ասածը համարել են նրա անձնական դիրքորոշումը եւ ընդգծել, որ համաձայն չեն այդ տեսակետի հետ… խորհրդարանում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամներն ընդգծել են, որ դրա հետ կապված կընդունվի պաշտոնական հայտարարություն»,-ասել է Տագիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ